Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Thumbnail

Հայաստանում գյուղատնտեսական  ապահովագրության ներդրման ծրագրի իրականացման համար խորհրդատվական  ընկերությունը գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման դասընթացներ կիրականացնի: Այդ մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

 Վերապատրաստման ծրագիրը ներառում է վնաս գնահատողների կրթության և վերապատրաստման տեսական և գործնական դասընթացներ, ինչպես նաև մատուցում է ծառայություններ ապահովագրական ընկերություններին  «կարկուտ» կամ  «գարնանային ցրտահարում» ռիսկերի ազդեցության հետևանքով ծիրանի այգիների և խաղողի այգիների վնասների դեպքում:

Տեսական դասընթացը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում՝ Տերյան 74 հասցեում: