ՌԴ սահմանների մոտ աճում են արևմուտքից եկող ռազմական սպառնալիքները․ Շոյգու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Շոյգու

Արևմտյան ռազմավարական ուղղությամբ իրավիճակը բնութագրվում է Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական սպառնալիքների աճով։

Այս մասին ռազմական գերատեսչության կոլեգիայում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«ԱՄՆ ռմբակոծիչների թռիչքների ինտենսիվությունը Եվրոպայում աճել է 15 անգամ։ Պարբերական բնույթ է կրում ղեկավարվող հրթիռային զինատեսակներով ամերիկյան նավերի ներթափանցումը Բալթիկ ծով»,- ասել է նախարարը։

Շոյգուն հավելել է, որ մինչև տարեվերջ Արևմտյան ռազմական օկրուգում կձևավորվի 12 զորամաս և ստորաբաժանում։

--00--ԱԱ