Պուտինը միայն քե՛զ է ուզում լսել․ Իտալիայի վարչապետը մանրամասնել է իր ու Բայդենի զրույցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Պուտին Բայդեն

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել է, որ Վաշինգտոն կատարած իր վերջին այցի ժամանակ խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին զանգահարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար։ 

Քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստի-ն։

Դրագիի խոսքով, ինքը հավաստիացրել է Բայդենին, որ Պուտինը ցանկանում է լսել միայն նրա խոսքերը։ 

«Պետք է ասեմ, որ իմ խորհուրդը հաջողությամբ աշխատեց, որովհետև մեկ օր անց, ճիշտ է, ոչ թե նա, այլ ԱՄՆ պաշտպանության նախարարը խոսեց ՌԴ պաշտպանության նախարարի հետ»,- ասել է Իտալիայի վարչապետը։

--00--ԱԱ