Ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսագրություն, որում երևում է, թե ինչպես են «կարմիր բերետավոր» ոստիկանները բերման ենթարկում ընդդիմադիր մի քանի ակտիվիստների Հանրապետության հրապարակում քայլելու ժամանակ։

Ըստ ակտիվիստների՝ իրենք չէին պատրաստվում բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ, սակայն ոստիկաններն անդրդվել էին ու բավական կոշտ բերման էին ենթարկում երիտասարդներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ՀԶ        

 

 

 

 

 

 

Տեսանյութեր