Ուսումնական տագնապ․ զինծառայողները մարտական վիճակի են բերել ռազմական տեխնիկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Ուսումնական տագնապ

Ստորաբաժանումների մարտական պատրաստականության աստիճանի ստուգման նպատակով մայիսի 20-ին N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Ծավալվել են կառավարման կետեր, զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները և մարտական վիճակի բերել ռազմական տեխնիկան։

--00--ԱԱ