ՀՀԿ Գործադիր մարմինը նիստ է անցկացրել. այն վարել է Սերժ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ: Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:

Նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր:

Անդրադարձ է կատարվել կուսակցական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև քննարկվել է ՀՀԿ միջազգային կապերի խորացման ծրագիրը: