«Ռեսթարտ» նախաձեռնությունը Սորոսի հիմնադրամից 20 հազար դոլարի գրանտ է ստացել․ ԵՊՀ ՈւԽ

ԵՐԵՎԱՆՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սորոսի հիմնադրամը գրանտի տեսքով 20.000$ գումար է փոխանցել «Ռեսթարտ» գիտակրթական հիմնադրամին:

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ ուսանողներ, հիշու՞մ եք այն երիտասարդներին, ովքեր ուսանողության շահերի պաշտպանության քողի տակ կառչել էին ուսանողական խորհրդի բյուջեից: Հիշու՞մ եք, երբ մենք խոսում էինք նրանց կասկածելի ֆինանսական աղբյուրների և Սորոսի հիմնադրամի հետ ունեցած առնչության մասին: 

Այսպիսով, Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքը փաստում է, որ Սորոսի հիմնադրամը գրանտի տեսքով 20.000$ գումար է փոխանցել «Ռեսթարտ» գիտակրթական հիմնադրամին(հղումը՝ այստեղ): Գրանտի տրամադրման պաշտոնական նպատակն է խրախուսել ԵՊՀ ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը: Բայց մենք հո գիտենք, թե ինչով է «Ռեսթարտ» նախաձեռնությունը զբաղված ԵՊՀ-ում: 

Ամեն մի կեղծիք վաղ թե ուշ բացահայտվելու է այնպես, ինչպես սա բացահայտվեց: Բայց ես ցավում եմ այն ուսանողների-երիտասարդների համար, ովքեր իմ աչքի առաջ հայրենասեր ու պատվախնդիր երիտասարդներից դարձան փողով ցույց անողներ, ովքեր համալսարանականի կարգավիճակը փոխարինեցին գումարի հետ: Առաջին հայացքից 20.000$-ը մեծ գումար է, բայց ոչ այն գնի դիմաց, որը նրանք են վճարել: Ոչ այն գնի դիմաց, որ դեռ վճարելու են: 

Զգոն եղե՛ք»: