ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Այսօր հանրահավաք չի լինելու, այն կլինի վաղը՝ 18:00-ին։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, վաղվա հանրահավաքը շատ կարևոր է Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ:
Սաղաթելյանը կոչ արեց վաղը հավաքվել Ֆրանսիայի հրապարակում և դրանով իսկ հստակ ուղերձ հղել, որ Փաշինյանը չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու ու ներկայացնելու Հայաստանի հանրապետությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱԱ