ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Ռուսաստանի, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի զինված ուժերի խմբավորումները շարունակում են ընդլայնել վերահսկողությունը Դոնբասի տարածքների նկատմամբ, ԼԺՀ-ի ազատագրման գործողությունը մոտենում է ավարտին։
Այս մասին պաշտպանության նախարարության կոլեգիայում հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Շոյգուն նաև նշել է, որ հատուկ գործողության սկզբից ի վեր ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից և Ուկրաինայից Ռուսաստան է տարհանվել գրեթե 1,4 միլիոն մարդ:
--00--ԱԱ