ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Կոտայքի մարզի Աբովյան համայնքում անցկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի հրշեջ-տակտիկական ուսումնական համատեղ վարժանքը:
Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, վարժանքին մասնակցել են Կոտայքի ԱԻՆ ՓԾ ՄՓՎ 3 մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժինը, բժշկական ապահովման վարչությունը, Աբովյանի ճանապարհային ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:
Ուսումնավարժանքը կազմակերպվել է Արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհրդի նախաձեռնությամբ:
--00--ԱԱ