Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսևորում. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

123

«Հրապարակ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը երեկ Ժողովրդավարության հայկական ֆորումում ասել է. «Քայլելով՝ նախարարությունից եկա այս ֆորումին, դրսում մի քանի հարյուր մարդիկ էին բողոքի ցույց անում: Նրանք սուլում էին իմ հետեւից, հնչեցնում էին քննադատություններ, ու նրանցից ոմանք հնչեցնում էին վիրավորանքներ: Ես ժպտացի նրանց, ես ողջունեցի նրանց եւ մաղթեցի առողջություն ու բարօրություն»։

Ժողովրդավարության ինչպիսի՜ դրսեւորում... այդ դեպքում ինչո՞ւ եք վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացրել, որի համար ամեն օր նախատինքներ եք լսում եվրոպական կառույցներից: Ձեզ վիրավորողին, հայհոյողին ժպտայիք, առողջություն մաղթեիք ու անցնեիք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում