Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

55357.thumb_.jpg

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիայի Համադաշնություն՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Համաժողովի շրջանակում նախատեսված են նախագահի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ:

--00--ՀԶ