Տրանսպորտային ապաշրջափակման հարցերով կողմերին հաջողվել է կոնսենսուսի հասնել մի շարք հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

86.thumb_.jpg

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խումբն արդյունավետ է, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով` կողմերին հաջողվել է կոնսենսուսի հասնել մի շարք հարցերի շուրջ, սակայն կան նաև տարաձայնություններ։ Նա նաև հավելել է, որ առաջիկայում կհամաձայնեցվի աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման օրը։

--00--ՀԶ