Ձեզ ցանկանում ենք այնքան էներգիա, որով կարող եք ՀՀ-ն զարգացնել. նախագահը՝ Վյուրցներին

ԵՐԵՎԱՆՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Գերմանիայում հյուրընկալել է Հայդելբերգի քաղաքապետ, դոկտոր, պրոֆեսոր  Էքարտ Վյուրցները։

Նա շնորհակալություն հայտնեց նախագահին Հայդելբերգ գալու և ապագայի, գիտության և Հայաստանի պոտենցիալի մասին խոսելու համար։ Նա մատնանշեց՝ իր ղեկավարած Հայդելբերգը գիտության և ինտելեկտի քաղաք է։ 

«Մենք Ձեզ ցանկանում ենք այնքան էներգիա, որով կարող եք Հայաստանը զարգացնել»,-մաղթեց նա նախագահին։ Նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր խոսքում նշեց, որ պատիվ է լինել Հայդելբերգում։

Նա նկատեց՝ քաղաքը կատարյալ կերպով է զարգանում, գիտելիքի քաղաք է։ Նախագահը պատմեց՝ Հայաստանում էլ մտածում են նորագույն տեխնոլոգիաների զարգացման մասին։ Արմեն Սարգսյանը նկատեց՝ նման մի կենտրոն է հայաստանյան Դիլիջան քաղաքը։ 

«Հույս ունեմ, որ մեր համալսարաններն էլ Ձեր համալսարանների պես երկար կյանք կունենան»,- ասաց նա։