Սուրբ Աթոռը կարող է միջնորդ դառնալ Ուկրաինայի և ՌԴ-ի միջև շուրջ բանակցություններին․ Գալլագեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

fh.thumb_.jpg

Վատիկանը կարող է միջնորդ դառնալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններին: Բայց դա կարող է տեղի ունենալ միայն մեկ պայմանի դեպքում։ Այդ մասին ասել է Վատիկանի միջպետական հարաբերությունների հարցերով քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալլագերը, գրում է unian.net-ը։

Գալլագերը նշել է, որ դրա համար Վատիկանը պետք է հրավեր ստանա երկու երկրներից։

«Ցանկացած միջնորդական գործունեություն պահանջում է երկու կողմերի հրավերը։ Եթե Սուրբ Աթոռը հրավեր ստանա Ուկրաինայից և Ռուսաստանից՝ ամեն կերպ օգնելու բանակցային գործընթացին... Մենք դա կողջունենք ու կփորձենք ամեն կերպ օգնել», - ընդգծել է Գալլագերը:

--00--ՀԶ