Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանն իրավապահները խուզարկություն են անում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

f6288a4fd69fa1_6288a4fd69fe2.thumb_.jpg

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանը իրավապահները խուզարկություն են իրականացնում:

«Այս պահին նիկոլյան իշխանության կամակատարները խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում:

Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ քրեական քողի տակ թաքնվելով՝ քաղաքական հետապնդումները մեզ չեն կարող վախեցնել:

Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ մենք անգամ բուն թուրքից չենք վախեցել ու վախենում, ուր մնաց թուրքի կամակատարներից վախենանք կամ նահանջենք», - այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

--00--ՀԶ