Սոչիում տեղի կունենա Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպումը

ԵՐԵՎԱՆՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Այսօր՝ փերրվարի 14-ին, Աստանայի գործընթացի շրջանակներում Սոչիում տեղի կունենա Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոհանիի գագաթնաժողովը: Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման գործընթացը և սահմանադրական հանձնաժողովի հիմնումը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Նշվում է, որ նախագահները քննարկելու են ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվելիք հնարավոր գործողությունների/անվտանգության գոտու հիմնման, ինչպես նաև Մանբիջի վերահսկողության հարցը:

Սպասվում է, որ այս հանդիպմանը կլուծվի նաև Սիրիայի նոր սահմանադրությունը կազմելու նպատակով ստեղծվելիք 50 հոգանոց հանձնաժողովի անդամների անունների վերաբերյալ կողմերի ունեցած անհամաձայնությունները:

Գագաթնաժողովից բացի նախատեսված են նաև Ռուսաստանի նախագահի առանձին հանդիպումները Թուրքիայի և Իրանի նախագահների հետ:

Ակնկալվում է, որ 3 երաշխավոր երկրների առաջնորդները նաև ուղերձներ կհղեն առ այն, որ շարունակելու են համագործակցությունը Աստանայի գործընթացի շրջանակներում՝ ջանքեր գործադրելով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման ու ահաբեկչության դեմ պայքարի գործում:

Նախագահները այս ձևաչափի շրջանակներում վերջին անգամ հանդիպել էին 2018-ի սեպտեմբերի 7-ին: Հանդիպման գլխավոր թեման եղել էր Սիրիայի Իդլիբ նահանգում լարվածության թուլացման հարցը: