Հունաստանը անհիմն ու սխալ է որակել Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն օդային սահմանի խախտման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

աշխարհ

Հունաստանը հերքում է Թուրքիայի հայտարարությունն այն մասին, թե հունական կողմը Էգեյան ծովի հատվածում խախտել է թուրքական օդային սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Մենք հերքում ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության՝ չհիմնավորված ու իրականությանը չհամապատասխանող մեղադրանքները, թե իբր օրեր առաջ հունական ինքնաթիռները խախտել են Թուրքիայի օդային սահմանը: Այս մեղադրանքները Թուրքիայի՝ մոլորեցնելու ու իր սեփական անօրինական ու սադրիչ գործողությունների համար պատասխանատվությունից ազատվելու հերթական փորձն են»,- ասվում է հայտարարության մեջ:

Հունաստանի ԱԳՆ-ից առնվազն պարադոքսալ են անվանել այն, որ նման հայտարարություն է անում մի երկիր, որը մեկ օրում 42 թռիչք է իրականացրել Հունաստանի տարածքում՝ խախտելով այդ երկրի օդային սահմանը: Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ Թուրքիան «հերթական անգամ իր գործողություններով խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև նման կրիտիկական պահի  վնասում ՆԱՏՕ-ի միասնականությանը»:

Տեսանյութեր