Բայդենը ստորագրել է օրենք Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք Ուկրաինային 40 մլրդ ԱՄՆ դոլարի հավելյալ օգնություն տրամադրելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ուկրաինային օգնելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու նախաձեռնությանը հավանություն էր տվել նախորդ շաբաթ, իսկ Սենատը՝ մայիսի 19-ին։