ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ երկիրը թևակոխում է պատերազմի վերջին փուլ, որն ամենաարյունալին կլինի և բազմաթիվ կյանքեր կխլի։
Նրա խոսքով, հարցն այն է, թե դա որքան կտևի, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Ուկրաինան պետք է ազատի մեր բոլոր շրջանները, այդ թվում՝ Դոնեցկն ու Լուգանսկը։ Պատերազմի այս փուլը, որը կկոչվի հակահարձակողական փուլ, բավական կոշտ է լինելու մեզ համար, և, ցավոք, մենք կկորցնենք մեր ժողովրդի արժանի զավակներին...
Բայց մենք ամեն դեպքում ստիպված ենք լինելու ապրել մեր տարածքների ազատագրման արյունալի փուլը»,- ասել է Պոդոլյակը։
--00--ԱԱ