Լուսագյուղ-Երասխահուն կամրջի վնասման հետևանքով երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

ճանապարհներ ՀՀ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, հայտնում են ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

--00--ԱԱ