Արարատում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի. վերջիններս հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Մայիսի 23-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում՞ Ժամը  09:20-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Ցոլակ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից  օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնութունն է ցուցաբերել, ապա վիրավորներին տեղափոխել  «Էրեբունի»  բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: 

--00—ԼՄ