Արարատի մարզում մոտ 600 մետր ձորը գլորված УАЗ-ի 4 վիրավորներից 1-ը, գիտակցության չգալով, մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

նկար

Մայիսի 21-ին հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Գարեգին Եփրեմյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 8-ին՝ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում ավտովթարի ենթարկվելուց հետո, ինչի հետևանքով Գ. Եփրեմյանն ու ևս 3 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին հիվանդանոց, գրում է shamshyan.com-ը:

Ավելի լաղ աղբյուրը հայտնել էր, որ մայիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Եղիշե Կարապետյանը իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով Լանջանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում կորցրել էր ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել էր ձորում:  

Վթարի հետևանքով վարորդ Ե. Կարապետյանն ու ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 35-ամյա Յուրա Սողոմոնյանը, 35-ամյա Գրիշա Մանուկյանը և 43-ամյա Գարեգին Եփրեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վեդու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:  

նկար