«Սիրիա առաքելություն ուղարկելը համաձայնեցված էր դեռ Սերժ Սարգսյանի կողմից». «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հատկապես նախկին իշխանության ՀՀԿ ներկայացուցիչները բավական կոշտ քննադատեցին կառավարությանը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու համար: Նրանք պահանջում էին ներկայացնել իրավական հիմնավորումները՝ փաստաթղթերը, որոնց հիման վրա ուղարկվել է այն:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաևն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել` ընդգծելով, որ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, և Փաշինյանի կառավարությունն ընդամենը չի հրաժարվել դրանից:

«Այդ առաքելությունը, որքան ինձ հայտնի է, համաձայնեցված էր եղել դեռևս Սերժ Սարգսյանի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից չի հրաժարվել, դեռ ավելին` առաջինն է հայտարարել այն մասին, որ այդ առաքելությունը պատրաստվում է»,- ասել է նա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: