Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել է Բրյուսելում: Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, որը նկար և տեսանյութ է հրապարակել հանդիպումից:

Հիշեցնենք, որ մինչև եռակողմ հանդիպումը, Փաշինյանն ու Միշելն անց են կացրել առանձնազրույց: Կառավարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ վարչապետն ու Եվրախորհրդի ղեկավարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու այլ հարցեր:

 

Տեսանյութեր