Գիշերը Ֆրանսիական հրապարակում սադրանքի փորձ է արել հայտնի նիկոլական Գնել Սարգսյանը. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

արսեն բաբայան հայրենիք

Գիշերը ժամը 3-ին Ֆրանսիական հրապարակում սադրանքի փորձ է արել հայտնի նիկոլական, չստացված դերասան Գնել Սարգսյանը: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքացիները պատմում են, որ Գնելը եղել է ոչ ադեկվատ վիճակում: Փորձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դրոշները պատռել:

Ոստիկանության կողմից սադրանքը կասեցվել է, Գնելին հեռացրել են հավաքի վայրից»:

--00—ԼՄ

Տեսանյութեր