Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ 0 բառ. համաձայնվել է ձեր Նիկոլն Ալիևի պայմաններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Էս ու՞ր հասանք։

Սերժի ժամանակ Ալիևն էր Արցախի անկախության ճանաչումից, իսկ հիմա նույնիսկ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթ չի օգտագործվում ԵՄ-ի կողմից։

Նիկոլն Արցախի անկախության ու ինքնորոշման իրավունքի իրացման գաղափարից Բրյուսելում հրաժարվեց ու փոխարենը համաձայնվեց քննարկել Ադրբեջանի կազմում «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» հարցը։

Սա վերջն է, հասկանո՞ւմ եք։

Սա Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերի ոչնչացումն է։

Սա Ղարաբաղյան շարժման նպատակի ոչնչացումն է։

Նիկոլին իշխանության հանդուրժելն այլեւս հավասարազոր է պետականակործանման։

Ո՞ւր եք, հայ սուս հայրենասերներ, «երրորդ ուղու» ջատագովներ ու «անկախ» փորձագետներ։

Համաձայնվել է ձեր Նիկոլն Ալիեւի պայմաններին։

Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ 0 բառ։

Ձեր երեխաներին ու թոռներին ի՞նչ եք ասելու։

Ասելո՞ւ եք՝ Նիկոլը հպարտ-հպարտ եկավ սաղ տվեց,մենք էլ«30 արծաթով» ծափահարու՞մ էինք»։