Առանձնատնից փախցրել էին «ՎԱԶ-2106»-ը, ժամեր անց այն վնասված գտել են Քարի տակ կոչվող հատվածում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

նկար

Մայիսի 21-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ մայիսի 20-ի ժամը 23.00-ից մայիսի 21-ի ժամը 06.30-ն ընկած ժամանակահատվածում առանձնատան դիմացից փախցրել են իր «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան, որը ժամը 06.30-ի սահմաններում հայտնաբերվել է Եղեգնաձոր քաղաքի Քարի տակ կոչվող հատվածում՝ անվադողը և անվաթևը վնասված վիճակում:

Եղեգնաձորի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 21-ին, ժամը 01.30-ի սահմաններում, առանց հափշտակելու նպատակի, մեքենան փախցրել էր Եղեգնաձորի 35-ամյա բնակիչը: Նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր