Ուշագրավ բացահայտում՝ ԱԻՆ-ում. ի՞նչ կապ ունի Տոնոյանը գնված անվադողերի հետ․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատը բավական ուշագրավ փաստեր է բացահայտել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում: Ընդ որում, բացահայտումների մեծ մասը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ ԱԻՆ-ը գլխավորում էր Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ պաշտպանության ներկա նախարարը:

Պարզվել է` դեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին 21,4 մլն դրամ է հատկացրել, որի մի մասը պետք է ուղղվեր «Իսուզու» մակնիշի մեքենաների անվադողեր գնելուն: ԱԻՆ-ը 10,2 մլն դրամով 66 հատ անվադող է գնել, բայց դրանք չեն համապատասխանել «Իսուզու» մակնիշի մեքենայի անվադողերին: Թե ինչու են այդպես վարվել, մնում է միայն ենթադրել:

ԱԻՆ-ում հայտնաբերվել է նաև բենզինի անհետացման փաստ. թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության կողմից ստացված 1 մլն 936 հազար դրամի պրեմիում տեսակի բենզինը ավտոմեքենաներին չի բաշխվել, սակայն մնացորդ չի առաջացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: