Փոխվարչապետն Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

նկար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ մայիսի 23-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, հայտնում է ՀՀ կառավարությունը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը:

Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շարունակական դերակատարումը: 

--00—ԼՄ

Տեսանյութեր