Ողջունում ենք հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումը․ ԵԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ԵԱՀԿ Փաշինյան Ալիև

Մենք ողջունում ենք հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումը Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ։

Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ում նախագահող երկրի՝ Լեհաստանի թվիթերյան էջում՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև բրյուսելյան վերջին հանդիպմանը։

«Ուղիղ երկխոսությունը հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղ համաձայնագրի պատրաստման պայման է: Մենք պատրաստ ենք նպաստել Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան ապահովելու ուղղությամբ գործադրվող ջանքերին»,- ասվում է հրապարակման մեջ:

--00--ԱԱ