ՊՆ N զորամիավորումում ամփոփվել են մարտավարական զորավարժության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

image.jpg

Մայիսի 23-ին N զորամիավորումում ամփոփվել են ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված մարտավարական զորավարժության արդյունքները։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստության մակարդակն ու առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, հրահանգներ տվել արձանագրված թերությունների շտկման ուղղությամբ, խրախուսական պարգևներ հանձնել զորավարժության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին։
 
--00--ՀԶ