Մխիթարյանն ու Դիբալան իտալական ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներն են․ Gazzetta dello Sport

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Մխիթարյան Ինտեր

«Ինտերը» մտադիր է ձևակերպել Պաուլո Դիբալայի և Հենրիխ Մխիթարյանի անվճար տրանսֆերներն այս ամառ։ Gazzetta dello Sport-ի այսօրվա տպագիր հրատարակության համաձայն, այս երկու ֆուտբոլիստները միլանյան ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներն են, փոխանցում է Armsport.am-ը։

Ակումբն այս ամառ շեշտը դնելու է ազատ գործակալների հետ պայմանագրեր կնքելու վրա։

Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են հուլիսին։ Դիբալան արդեն հայտարարել է, որ հեռանում է թուրինյան ակումբից, իսկ ահա Մխիթարյանը դեռ համաձայնության չի եկել հռոմեական ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։ «Ինտերը» լրջորեն է մոտենում տրանսֆերային պատուհանին՝ դիտարկելով այս խաղացողներին որպես թիմը փորձառու ֆուտբոլիստներով ամրապնդելու իդեալական տարբերակ։

Մխիթարյանի տրանսֆերին հավակնում են նաև Պրեմիեր լիգայի թիմերը՝ «Ասթոն Վիլլան» և «Տոտենհեմը», ինչպես նաև Ա Սերիայի ներկայացուցիչ «Նապոլին»: Այնուամենայնիվ, «Ռոման» իր հերթին երկու տարվա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին։

--00--ԱԱ