Եթե Իշխան Սաղաթելյանը բանակցեր Բրյուսելում, Ալիևի աչքերին նայելու խնդիր չէր ունենա. Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Եթե Իշխան Սաղաթելյանը բանակցեր Բրյուսելում, Ալիևի աչքերին նայելու խնդիր չէր ունենա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանի համոզմամբ՝ իշխանության օրակարգում Արցախն այլևս չկա, ձեռքերը վերջնականապես լվացել են։ 

Պատգամավորի կարծիքով՝ եթե անկլավների հարց չկա, ապա ինչի՞ մասին էր Միշելի հայտարարությունը, քանի որ տեքստի մեջ ուղիղ ակնարկ կար նաև հենց դրանց մասին։ 

Մանուկյանը նշեց, որ Փաշինյանը նույնիսկ չի էլ կարողանոոմ նայել Ալիևի աչքերին, թուքումուր կերած, պարտված, կապիտուլացված և չպատասխանած անձնավորություն է։

Մանրամասները՝ տեսանյութում։