ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Դավոսի միջազգային տնտեսական համաժողովում Չինաստանի պատվիրակությունը չի միացել Վլադիմիր Զելենսկու ելույթից հետո հնչած համընդհանուր ծափահարություններին։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ հանրապետական Մայքլ ՄաքՔոլը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
CNN-ի եթերում նա ցուցադրել է լուսանկար, որում երևում է, թե ինչպես են ՉԺՀ-ի ներկայացուցիչները նստած՝ շրջապատված ծափահարող մարդկանցով։
«Հոտնկայս ծափահարում էին բոլորը՝ բացառությամբ Չինաստանի պատվիրակության անդամների։ Իսկ հետո նրանք լքեցին դահլիճը»,- ասել է Մաքքոլը։
Նրա կարծիքով՝ պատվիրակությունը դրանով «հստակ ազդանշան» է ուղարկել, որ «նրանք չեն աջակցում Ուկրաինային, չեն աջակցում Զելենսկիին»։
--00--ԱԱ