Այս պահին խուզարկություններ են Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամների բնակարաններում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

․

Այս պահին դավաճանի հրահանգով ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբկցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նաեւ հավելել է. «Չե’ք մարսելու:

Չի’ ստացվելու:

Ե՛վ հրահանգ տվողները, և՛ կատարողները պատասխան են տալու:

Կեցցե՛ հայկական «ժողովրդավարությունը»:

Հ.Գ.

Կես ժամից հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում»:

--00--ԱՀ