Մենք պետք է քաջալերենք գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձարարել է իրագործել և զարգացնել մսի, կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ անցյալ տարի հավաստիացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավոր ու գառան և ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ։

«Սա կարևոր թեմա է ու պետք է քննարկվի այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունը։ Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը», - ասել է Փաշինյանը։

Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարել է ամեն ուրբաթ հավաքել ու տեղեկատվություն ներկայացնել իր տված հանձնարարականների վերաբերյալ։