ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հակամարտությունն իր համար իդեալական սցենար է համարում․ Պատրուշև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

ՆԱՏՕ Պատրուշև

ՆԱՏՕ-ն Ուկրաինայում անվերջ ձգձգվող հակամարտությունն իր համար իդեալական Այս մասին «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Եթե Ուկրաինան մնար անկախ և չկառավարվեր ներկայիս խամաճիկ ռեժիմի կողմից՝ տարված ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալու գաղափարով, ապա նա վաղուց վտարած կլիներ բոլոր նացիստական ​​չար ոգիներին իր երկրից»,- ասել է նա։

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի համոզմամբ, Միացյալ Նահանգների գլխավորած Հյուսիսատլանտյան դաշինքի համար իդեալական սցենարը անվերջ շիկացող հակամարտությունն է այս երկրում։

«Արևմուտքին Ուկրաինան պետք է որպես Ռուսաստանին հակակշիռ, ինչպես նաև հնացած զենքերը տնօրինելու փորձադաշտ», - հավելել է Պատրուշևը։

--00--ԱԱ