Տղամարդու խուզարկությամբ մեթամֆետամին է հայտնաբերվել․ ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Մայիսի 22-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի օպերատիվ տվյալ, որ Արտաշատի Ներսիսյան փողոցի 44-ամյա մի բնակիչ իրենց փողոցում մի երևանցուց ապօրինի ձեռք է բերել մեթամֆետամին: 

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, տղամարդը բերման է ենթարկվել բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է լուցկու տուփ՝ սպիտակ, բյուրեղանման զանգվածով: 

Ըստ նրա` «կրիստալ» տեսակի թմրանյութն իրենն է, ձեռք էր բերել Արտաշատում` անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, հանգամանքները պարզվում են:

--00--ԱԱ