Ջրային ոլորտում 10,5 միլիարդի պարտք կա. քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Ջրային համակարգում մոտավորապես 8-ից 10,5 միլիարդ դրամի պարտք կա, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա ներկայացրել խնդիրը․

«Մենք ունենք այսպիսի մեխանզիմներ, երբ ջուրը մատակարարվել է, ջրի դիմաց պարտք է գոյացել, պետք է հասկանանք՝ այդ պարտքը ինչպե՞ս է գոյացել։ Գյուղացիները չեն վճարե՞լ, գյուղացիները վճարել են, ընկերությունները չեն հաշվառե՞լ», - նշել է վարչապետը, ապա հավելել, որ Հայաստանի բոլոր գյուղացիական տնտեսությունները պետք է իմանան, որ ջրային համակարգի վրա 10,5 միլիարդ դրամի պարտք կա։

«Քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել, մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել», - ասաց ՀՀ վարչապետը։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ ասել է, որ այս թեմայով մարտի 15-ին կներկայացնեն ուսումնասիրություն, իսկ Փաշինյանը հավելել է՝  հարցով պետք է շատ լուրջ զբաղվել: