ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Քոչարյանի ժամանակ 40-ից ավել քաղաքական սպանություններ ու հոկտեմբերի 27 է եղել, նա իրավունք չունի անվտանգությունից խոսել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ իշխանությունը պետք է բացատրություն տա, թե ինչ է բրյուսելյան գործընթացը նշանակում, ինչպես է դրան վերաբերվում Կրեմլը և արդյոք Ռուսաստանը դուրս է մղվել։
Բանախոսը նշեց, որ թերահավատորեն է վերաբերվում բրյուսելյան գործընթացին, ՀՀ իշխանությունը ժամանակ է ձգում։ Ըստ նրա՝ այս վիճակը և Արցախի կարգավիճակի անորոշությունը մնալու է, ռուսների՝ տարածաշրջանից դուրս գալու հիմքեր չկան։
Նորիկյանի կարծիքով՝ ընդդիմումությունը վնասում է պետությանը, քանի որ նրա ազդեցություն չունենալն աշխարհում այն մտայնությունն է ստեղծում, թե Փաշինյանի դեմը խաղ չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։