ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մարիուպոլի նավահանգստի տարածքի ականազերծման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Մարիուպոլ ական

Սևծովյան նավատորմի և ինժեներական զորքերի սակրավորներն ավարտել են Մարիուպոլի նավահանգստի տարածքի ականազերծումը։ 

Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ականազերծման ընթացքում ստուգվել է 134 կառույց: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 12 հազար պայթուցիկ առարկա և զենք, որոնք թողել են ուկրաինացի զինյալները», - հայտնել են նախարարությունից։

--00--ԱԱ