Ընդդիմությունը փակել է նախագահականի ելքերն ու մուտքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները վաղ առավոտյան Ֆրանսիայի հրապարակից շարժվել են դեպի նախագահական և փակել շենքի մուտքերը։ Ըստ ցուցարարների՝ նրանց նպատակն է, որ որևէ աշխատակից չմտնի նախագահականի շենք։

«Ինչո՞ւ ենք փակում նախագահականի դռները, որովհետև երկրում 1 ամիս է՝ պրոցեսներ են տեղի ունենում, համաժողովրդական շարժում է, իսկ այստեղ նստած անձն իրականությունից կտրված է։ Ինքը ոչ թե Հանրապետության նախագահն է, այլ ՔՊ-ի ներկայացուցիչն է այս շենքում»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։

Տարածքում նաև ոստիկանական մեծ ուժեր են կուտակված։

--00—ԼՄ