Ավինյանականանները «գրոհում են». նրա ինքնավստահությունը «հատում է հասարակածը»․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Տիգրան Ավինյան մետրո

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Երեւանի քաղաքապետից հինգ պակաս նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ակտիվորեն քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում պաշտոնների է տեղավորում իր թիմին:

Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Ավինյանի ինքնավստահությունը, որ հենց ինքն է լինելու հաջորդ քաղաքապետը, արդեն «հատում է հասարակածը»:

Եվ թեպետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ հենց նա է լինելու իրենց քաղաքապետի թեկնածուն, բայց, այդուհանդերձ, ՔՊ-ականներն անվստահություն ունեն նրա հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ