Ուրախ կլինեմ ծառայել մեր ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելուն․ Սարգսյանը՝ Աբդալլահ 2-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

քաղաքական

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդին երկրի ազգային տոնի առթիվ։

«Ձերդ Մեծություն,
Թանկագին բարեկամ,

Մեծագույն ուրախությամբ ցանկանում եմ անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս հղել Ձեզ և բարեկամ Հորդանանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող Ձեր երկիրը շատ իմաստուն կարգախոս ունի՝ «Աստված, Հայրենիք, Թագավոր» կարգախոս, որի հիմքում Հորդանանի ժողովրդի՝ դարերով դավանած արժեքներն են: Դրանք մնայուն և անանց են, ինչպես սրբազան Հորդանան գետը, անսակարկելի, ինչպես խաղաղությունը, ազատությունը և անկախությունը: Բնական է այդ արժեքների գինը շատ լավ իմացող իմ ժողովրդի հոգեհարազատության զգացումը Հորդանանի բարեկամ ժողովրդի հանդեպ:
Բավականությամբ եմ ուզում նշել, որ այդպիսի մթնոլորտ է տիրել թե Հորդանանում և թե Հայաստանում Ձեզ հետ ունեցած՝ ինձ համար հիշարժան հանդիպումների ընթացքում:

Ուրախ կլինեմ, թանկագին բարեկամ, վերստին հանդիպել Ձեզ, ինչպես նաև իմ ուժերը ծառայեցնել մեր ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելուն»:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և արևշատություն, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում:

--00--ԿԿ

Տեսանյութեր