Սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

3000.thumb_.jpeg

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրոդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում։

«Հուսով ենք, որ կանցնի հաջորդ շաբաթ Մոսկվայում», - լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով, հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

--00--ՀԶ