Բլինքենը սահմանագծման և սահմանազատման հարցում օգնություն է առաջարկել Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

f61e287eb97f71_61e287eb97fb3.jpeg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Պետդեպարտամենտը:

«Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկել սահմանազատման և սահմանագծման ջանքերում և խրախուսել առաջընթացը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի զարգացման ուղղությամբ: Նա ընդգծել է երկկողմ երկխոսության շարունակման կարևորությունը Հարավային Կովկասում առկա մարտահրավերները լուծելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նա վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն երկկողմ ձևաչափով և գործընկերների ներգրավմամբ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։

Պետքարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությանը՝ տարածաշրջանի խաղաղության, կայունության ու բարգավաճման համար։

--00--ՀԶ