Ոմանք շարունակում են խառնակիչ գործունեությունը․ քահանան՝ Գարեգին Բ-ի հեռանալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Այսօր կրկին ականատեսն ենք լրագրության` հիմնված բամբասանքների ու հերյուրանքների վրա։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է մայր աթոռի խոսնակ Վահրամ Քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն հրապարակմանը, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը թողնելու է աթոռը։

«Տեղեկատվության աղբյուրները չբացահայտելու կանոնը միտված է դարձնել ԶԼՄ-ներին ավելի ուժեղ ու օժանդակել բազմակարծության վրա հիմնված հասարակության հարատևմանը։ Ցավալի է տեսնել, ինչպես այսօր որոշ անհատներ, շահարկելով այս հանգամանքը, թաքնվում են այս իրավունքների ետևում ու համառորեն շարունակում իրենց խառնակիչ գործունեությունը։

Ազգային արժեքների, մշակույթի, Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը ու բարեպաշտ ժողովրդին` չտրվելու գայթակղությանը, ավելին` մերժելու կեղծիքը ու սուտը: Սուտ լուրերը մեծ ավեր են գործում մարդկանց հոգիներում», - գրել է նա։