Ընդդիմությունը հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Սաղաթելյան Իշխան

Ընդդիմությունը հաջորդ շաբաթ  հանդես է գալու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: 

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք հստակ ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով, և ես այսօր այստեղից ևս մեկ անգամ ասում եմ, որ մենք այդ օրակարգը ձևավորելու ենք: Մենք հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ: Երեկոյան կներկայացնեմ նիստի և օրակարգի մասին մանրամասները»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը:

--00--ԱԱ