ԱՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում է․ անդրադարձ է կատարվել Արցախի կարգավիճակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

ok.thumb_.jpg

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հայ համայնքի հրավերով Լիբանանում է։

Պատվիրակության կազմում են ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, ԱԺ նախագահի խորհրդական Կարեն Վանյանը։

Հանդիպման առաջին վայրը Լիբանանի հայկական գյուղաքաղաք Այնճարն է եղել, որտեղ պատվիրակությանը դիմավորել են քաղաքապետն ու Այնճարի ՀՅԴ Կարմիր Լեռան կոմիտեի ներկայացուցիչները։ 

Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարը տեղի հայ բնակչությանն է ներկայացրել մինչպատերազմական և հետպատերազմյան Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացված և ընթացիկ ծրագրերի գործընթացը։ Անդրադարձել է Արցախի կարգավիճակի և արցախցիների ինքնորոշման հարցով ԱՀ նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ խմբակցությունների բազմիցս հրապարակած հայտարարություններին և հարցազրույցներին։ Իր ելույթում ԱԺ նախագահը առնաձնապես շեշտել է ռուս խաղաղապահ զորակազմի դերակատարությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության վստահելի երաշխավորի։

 --00--ՀԶ